Մոսկվայի պետական համալսարան
Մոսկվայի Պետական Համալսարան ռուս.՝ Московский государственный университет имени М. В. Ломоносова | |
---|---|
Մոսկվայի պետական համալսարանի շենքը | |
Հապավում | ՄՊՀ |
Տեսակ | հասարակական համալսարան |
Կարգախոս | Գիտությունը ճշմարտության ակնհայտ իմացությունն է, բանականության լուսավորումը[1] |
Հիմնադրված է | 1755 |
Հիմնադրիր | Միխայիլ Լոմոնոսով և Իվան Շուվալով |
Անվանված է | Միխայիլ Լոմոնոսով |
Տիպ | Հասարակական |
Ռեկտոր | Վիկտոր Սադովնիչի |
Ուսանողներ | 38150[2] |
Բակալավրիատ | 22563[2] |
Դասախոսներ | 11760[2] |
Անդամակցություն | LIGO գիտական համագործակցություն |
Երկիր | Ռուսաստան[3] |
Տեղագրություն | Մոսկվա, Ռուսաստան |
Հասցե | 119992, Մոսկվա, Լենինսկիյե գոռի, Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ |
Պարգևներ | |
Կայք | msu.ru |
Moscow State University Վիքիպահեստում |
Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, ՄՊՀ (ռուս.՝ Моско́вский госуда́рственный университе́т и́мени М. В. Ломоно́сова, МГУ), Ռուսաստանի ամենամեծ և գլխավոր բուհը, երկրի մշակույթի և գիտության կենտրոնը և երկրի ամենահին համալսարաններից մեկն է։
ՄՊՀ-ն ներառում է 9 գիտահետազոտական ինստիտուտ, 40 ֆակուլտետ, ավելի քան 300 ամբիոն և մի շարք արտասահմանյան մասնաճյուղեր՝ Շվեյցարիայում[4], մասնաճյուղ Աստանա քաղաքում (Ղազախստան), Տաշքենդում (Ուզբեկստան), Բաքվում (Ադրբեջան), Դուշանբեում (Տաջիկստան), Երևանում (Հայաստան)։
Երևանում ՄՊՀ մասնաճյուղը հիմնադրվել է 2015 թվականի փետրվարի 20-ին ՄՊՀ ռեկտոր Վ. Սադովնիչիի և Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստորագրված համաձայնագրի համաձայն։
Համալսարանում կրթություն է ստանում ավելի քան 32,5 հազար ուսանող, 4,5 հազար ասպիրանտ, դոկտորանտ, հայցորդ և նախապատրաստական բաժանմունքներում ավելի քան 10 հազար լսող, այսինքն մոտ 47 հազար մարդ։ Ֆակուլտետներում և գիտահետազոտական կենտրոններում աշխատում են ավելի քան 4 հազար պրոֆեսորներ, դասախոսներ, մոտ 5 հազար գիտական աշխատակից։ Օգնական և սպասարկող աշխատակազմը կազմում է մոտ 15 հազար մարդ։ 1992 թվականից ՄՊՀ-ի ռեկտորը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանը ստեղծվել է Իվան Շուվալովի և Միխայիլ Լոմոնոսովի առաջարկությամբ։ Սկզբում համալսարանի բացումը նախատեսված էր 1754 թվականին։ 1754 թվականին լույս է տեսել նույնիսկ մեդալ «Մոսկվայի համալսարանի ստեղծման համար», սակայն շենքի վերանորոգման նախապատրաստական աշխատանքների պատճառով բացումը տեղի է ունեցել միայն 1755 թվականին։ Համալսարանի հիմնադրման անվանական հրամանագիր է ստորագրել կայսրուհի Ելիզավետան՝ Պետրոս I-ի դուստրը։ Ավելի վաղ, հունվարի 12 (23)-ին՝ Սբ. Տատյանայի օրը, Ելիզավետա Պետրովնան հաստատել է Մոսկվայի համալսարանի նախագիծը, այդ իսկ պատճառով Սբ. Տատյանայի օրը (հունվարի 25) նշվում է որպես Մոսկվայի պետական համալսարանի հիմնադրման և Ռուսաստանի ուսանողության օր։
-
Ելիզավետա Պետրովնա կայսրուհին
-
Իվան Շուվալով
-
Մոսկվայի համալսարանի հիմնադրման հրամանը
-
XVIII դարի Մոսկվայի համալսարանի պրոֆեսորի համազգեստ
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ,
- Հաշվողական մաթեմատիակայի և կիբեռնետիկայի ֆակուլտետ,
- Ֆիզիկայի ֆակուլտետ,
- Քիմիայի ֆակուլտետ,
- Նյութերի մասին գիտությունների ֆակուլտետ,
- Կենսաբանության ֆակուլտետ,
- Կենսատեխնոլոգիաների ֆակուլտետ,
- Ֆունդամենտալ բժշկության ֆակուլտետ,
- Կենսաինժիներիայի և կենսաինֆորմատիկայի ֆակուլտետ,
- Հողագիտության ֆակուլտետ,
- Երկրաբանության ֆակուլտետ,
- Աշխարհագրության ֆակուլտետ,
- Պատմության ֆակուլտետ,
- Բանասիրության ֆակուլտետ,
- Օտար լեզուների և տարածաբանության ֆակուլտետ,
- Փիլիսոփայության ֆակուլտետ,
- Սոցիոլոգիայի ֆակուլտետ,
- Տնտեսագիտության ֆակուլտետ,
- Ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
- Հոգեբանության ֆակուլտետ,
- Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ (ֆակուլտետ),
- Պետական կառավարման ֆակուլտետ,
- Բիզնեսի բարձրագույն դպրոց,
- Հեռուստատեսության բարձրագույն դպրոց,
- Արվեստաբանության ֆակուլտետ,
- Տնտեսագիտության բարձրագույն դպրոց,
- Գլոբալ գործընթացների ֆակուլտետ,
- Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետ,
- Թարգմանչության բարձրագույն դպրոց,
- Ադմինիստրացիայի պետական բարձրագույն դպրոց,
- Աուդիտի պետական բարձրագույն դպրոց,
- Ժամանակակից սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոց,
- Հումանիտար ոլորտում մշակութային քաղաքականության և կառավարման բարձրագույն դպրոց,
- Պատերազմական ուսուցման ֆակուլտետ,
- Ֆունդամենտալ ֆիզքիմիական ինժիներիայի ֆակուլտետ,
- ՄՊՀ-ի տիեզերական հետազոտությունների ֆակուլտետ[5]։
Համալսարանը տարբեր ռեյթինգներում
[խմբագրել | խմբագրել կոդը]QS World University Rankings
[խմբագրել | խմբագրել կոդը]Առարկա | 2012 | 2013 | 2014 |
---|---|---|---|
Քիմիա | 101-150 | 101-150 | |
Համակարգչային գիտություններ | 151-200 | 151-200 | 101-150 |
Գիտություններ Երկրի մասին | 101-150 | 101-150 | |
Ինժեներիա | 151-200 | ||
Գիտություններ նյութի մասին | 151-200 | 151-200 | 151-200 |
Մաթեմատիկա | 101-150 | 42 | 49 |
Ժամանակակից լեզուներ | 101-150 | 51-100 | 51-100 |
Փիլիսոփայություն | 51-100 | ||
Ֆիզիկա | 101-150 | 51-100 | 49 |
Վիճակագրություն | 101-150 | 101-150 | 151-200 |
Մասնաճյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ Սևաստոպոլ քաղաքում, Ռուսաստան, հիմնված է 1999 թվականին։
- Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ Աստանա քաղաքում, Ղազախստան, հիմնված է 2000 թվականին։
- Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ Տաշքենդ քաղաքում, Ուզբեկստան, հիմնված է 2006 թվականին։
- Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ Բաքու քաղաքում, Ադրբեջան, հիմնված է 2008 թվականին[6]։
- Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ Դուշանբե քաղաքում, Տաջիկիստան, հիմնված է 2009 թվականին։
- Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ Երևան քաղաքում, Հայաստան, հիմնված է 2015 թվականին[7]։
-
ՄՊՀ-ի մասնաճյուղը Սևաստոպոլում
-
ՄՊՀ-ի մասնաճյուղը Տաշքենդում
-
ՄՊՀ-ի մասնաճյուղը Բաքվում
-
ՄՊՀ-ի մանսաճյուղը Երևանում
Համալսարանի հայտնի շրջանավարտներ և պրոֆեսորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի շրջանավարտների մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք արժանացել են Նոբելյան մրցանակի, Ֆիլդսյան մրցանակի, ինչպես նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև երկրի կառավարիչներ։
Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոբելյան մրցանակի դափնեկիրներ ֆիզիկայի բնագավառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոբելյան մրցանակի դափնեկիրներ քիմիայի բնագավառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղաղարարության Նոբելյան մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանը ֆիլատելիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երեմիշին Օ.. Աֆորիզմներ. Իմաստության ոսկե ֆոնդը. - Մոսկվա։ Պրոսվեշչենիե, 2006.
- ↑ 2,0 2,1 2,2 «Համալսարանի ընդհանուր վիճակագրությունը (2010 թիվ)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21–ին-ին.
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ Ժնևի մասնաճյուղը Արխիվացված 2012-01-27 Wayback Machine (ռուս.)
- ↑ «Московский государственный университет» (ռուսերեն). 2018 թ․ հոկտեմբերի 21.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Официальный сайт
- ↑ «Ուսումնական տարեսկզբին Երևանում կբացվի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը». www.1tv.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի պետական համալսարան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 33)։ |